ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հիլարի Քլինթոնն ապահովեց իր առաջադրումը նախագահի թեկնածու

Հիլարի Քլինթոնն ապահովեց իր առաջադրումը նախագահի թեկնածու
08.06.2016 | 13:24

Հիլարի Քլինթոնը դարձավ առաջին կինը, որ առաջադրվեց նախագահի թեկնածու երկրի խոշորագույն կուսակցություններից մեկի կողմից երկուշաբթի երեկոյան՝ Associated Press-ի հարցումներով: Նա ապահովեց սուպերպատվիրակների աջակցությունը, որը բավական է՝ հաղթահարելու սենատոր Բենի Սանդերսի լուրջ մարտահրավերը և անցավ հնգամսյա դաժան ընտրարշավի Դոնալդ Տրամպի դեմ՝ գրում է The New York Times-ը:

Պայքարի մեկ տարում, որ լի էր անսպասելի շրջադարձերով՝ սկսած Սանդերսի հանրաճանաչությունից մինչև Տրամպի հաջողությունը, տեղեկությունը, որ Քլինթոնը ապահովեց իր առաջադրումը, ևս մեկ զարմանալի իրադարձություն էր՝ հատկապես Կալիֆոռնիայի, Նյու Ջերսիի և մյուս նահանգների պրայմերիզներից առաջ: Ինչպես Օբաման ութ տարի առաջ, Քլինթոնը դեմոկրատական կուսակցության կողմից իր առաջադրումն ապահովեց հարյուրավոր սուպերպատվիրակների աջակցությամբ՝ կուսակցական ինսայդերների, պաշտոնյաների, կոնգրեսականների, խոշոր հովանավորների և այլոց, որ օգնում են թեկնածու ընտրել:

Դեմոկրատական կուսակցության կանոնադրությամբ՝ սուպերպատվիրակները (մոտ 720 մարդ) կարող են ընտրել ցանկացած թեկնածուի և կարող են փոխել իրենց վճիռը մինչև դեմոկրատական կուսակցության համագումարը հուլիսին: Քլինթոնը երկար տարիներ շփումներ ուներ սուպերպատվիրակներից շատերի հետ և սկսեց որոնել նրանց աջակցությունը, երբ անցյալ գարնանը մեկնարկեց ընտրարշավը: Սանդերսը, հակառակը, դժվարություններ ուներ սուպերպատվիրակների հետ: Երկուշաբթի երեկոյան իր կողմնակիցների առաջ Սան Ֆրանցիսկոյում ելույթ ունենալով՝ նա չընդունեց, որ Քլինթոնն ապահովել է իր առաջադրումը և խոստացավ շարունակել պայքարը իր թեկնածության առաջադրման համար: Բայց նաև բացատրեց, որ երեքշաբթի օրվա քվեարկությունը իր համար վճռորոշ է լինելու:

Մի քանի շաբաթ Քլինթոնը գործնականում չէր թաքցնում որ պատրաստ է Սանդերսի հետ պրայմերիզների մրցակցությունը թողնել և ամբողջովին կենտրոնանալ հանրապետականների հավանական թեկնածու Տրամպի վրա: Լոս Անջելեսում զրուցելով ընտրողների հետ՝ Քլինթոնը խոստացավ «մշտապես» գրոհել Տրամպի վրա և Սանդերսի կողմնակիցներին կոչ արեց մտածել հետևանքների մասին, եթե Տրամպը Սպիտակ տուն մտնի: «Բոլորի համար, որ աջակցում են ինձ, աջակցում են սենատոր Սանդերսին, այս ընտրությունները շատ կարևոր են՝ թույլ չտալ Դոնալդ Տրամպին դառնալ մեր նախագահը»,- ասաց նա լրագրողներին երկուշաբթի օրը: Այնուամենայնիվ Հիլարի Քլինթոնն առաջիկա շաբաթներին պետք է աշխատի իր դիրքերի բարելավման վրա՝ ինչպես Սանդերսի երիտասարդ կողմնակիցների շրջանում, այնպես էլ այն ընտրողների, որ չեն վստահում իրեն:
Էմի ՉՈՈՒԶԻԿ, Պատրիկ ՀԻԼԻ, The New York Times


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Հիլարի Քլինթոնի դեմոկրատների շարքում նախագահական նախնական ընտրություններում հաղթանակը՝ հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։ «Նախագահը զանգահարել է Քլինթոնին ու Սանդերսին։ Նա շնորհավորել է երկու թեկնածուներին ոգեշունչ քարոզարշավների անցկացման համար, որոնք էներգիա են հաղորդել դեմոկրատական կուսակցությանը, քաղաքական գործընթացում ներգրավել ամերիկացիների նոր սերնդի և լույս սփռել կարևոր գաղափարների վրա, որ մեր տնտեսությունն ու քաղաքականությունը աշխատեն բոլորի համար, ոչ միայն հարուստների»,- ասել է Էռնեստը։ Բարաք Օբաման շնորհավորել է Հիլարի Քլինթոնին դեմոկրատական կուսակցությունից առաջադրման համար անհրաժեշտ թվով պատվիրակների աջակցություն ստանալու առիթով՝ «Նրա պատմական արշավը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց»։ Բայց գուցե ԱՄՆ նախագահը շտապել է, սենատոր Բենի Սանդերսը հայտարարել է, որ շարունակում է պայքարը և մտադիր չէ դադարեցնել ընտրարշավը՝ վստահ, որ հաղթելու է Հիլարի Քլինթոնին ներկուսակցական պայքարում: Փաստորեն՝ ո՞վ կլինի դեմոկրատական կուսակցության թեկնածուն հարցին պատասխան կտա կուսակցության համագումարը՝ ի տարբերություն հանրապետական կուսակցության, որի թեկնածուն արդեն հայտնի է՝ Դոնալդ Տրամպը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ